Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Սեպտոպլաստիկա. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ ռինոպլաստիկ և ՔԿԱ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am
![Սեպտոպլաստիկա. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ ռինոպլաստիկ և ՔԿԱ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am Սեպտոպլաստիկա. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ ռինոպլաստիկ և ՔԿԱ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/big/file_59241_1435259.jpg)
Ի՞նչ է սեպտոպլաստիկան:
Սեպտոպլաստիկան քթի միջնապատի դեֆորմացիայի ուղղման վիրահատական մեթոդն է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ, ընդհանրապես, իդեալական ուղիղ միջնապատ չի հանդիպում, և երկրագնդի բնակչության մոտ 90%-ն ունի տարբեր աստիճանների արտահայտված միջնապատի դեֆորմացիա:
Որո՞նք են քթի միջնապատի դեֆորմացիայի պատճառները:
Քթի դեֆորմացիայի հիմնական պատճառ է արտաքին քթի ոսկրային հենքի և միջնապատի աճառի աճի արագության անհամաչափությունը՝ դիմային գանգի զարգացման ժամանակ: Հանդիպող պատճառներից են նաև քթի վնասվածքները:
Միջնապատի դեֆորմացիայի ի՞նչ տեսակներ կան:
Առանձնացնում են քթի միջնապատի S և C տիպի դեֆորմացիա, ինչպես նաև աճառի և ոսկրի միացման տեղում կատարների և փշի տեսքով ի հայտ եկած դեֆորմացիան:
Ինչպիսի՞ գանգատներ են ներկայացվում քթի միջնապատի դեֆեկտների դեպքում, և ի՞նչ բարդություններ են հնարավոր:
Քթի միջնապատի դեֆեկտների ժամանակ հիվանդները գանգատվում են քթային դժվարաշնչությունից, քթի փակվածության զգացողությունից, գլխացավերից, բերանի չորությունից: Այն կարող է հանգեցնել նաև քթի խոռոչում այլ հիվանդությունների զարգացման՝ խեցիների հիպերտրոֆիայի կամ վազոմոտոր գերաճի, պոլիպների այլ պատճառներից առաջացման:
Դեֆորմացիան կարող է նպաստել նաև հարքթային՝ հայմորյան, էթմոիդալ, ֆրոնտալ ծոցերի հիվանդությունների, ականջների կողմից խնդիրների (օտիտներ) առաջացման:
Բարդությունների առկայության դեպքում հնարավոր չէ բավարարվել միայն ռինոպլաստիկայով, անհրաժեշտ է համակցված վիրահատություն իրականացնելով և՛ միջնապատն ուղղել, և՛ խեցիների կողմից խնդիրները վերացնել:
Ո՞ր տարիքում են կատարում վիրահատությունը, և ովքե՞ր են առավել հաճախ դիմում՝ կանա՞յք, թե՞ տղամարդիկ:
Վիրահատության տարիքային սահմանափակումները հետևյալն են. փոքր հասակում՝ մինչև 16-17 տարեկանը ցանկալի չէ վիրահատություն կատարել, քանի դեռ ոսկրաաճառային զարգացումն ավարտված չէ: Իսկ ավելի մեծ տարիքում՝ 60-ից անց, դժվարաշնչությունը զուգակցված է լինում այլ համակարգային խնդիրների հետ, որոնք կարող են վիրահատության հակացուցում լինել: Հիմնականում վիրահատության համար դիմում են 20-ից բարձր՝ մինչև 50-55 տարեկան անձինք:
Հայաստանում հաճախ են դիմում քթի միջնապատի վիրահատության: Ընդհանրապես, կովկասցիների մոտ քթի միջնապատի դեֆեկտներն ավելի հաճախ են հանդիպում: Իսկ ըստ սեռերի, ավելի հաճախ դիմում են կանայք և աղջիկները, քանի որ կարևորում են էսթետիկ տեսքը: Տղամարդիկ բժշկին այցելում են միայն այն ժամանակ, երբ առկա է արտահայտված դեֆորմացիա, և զուգակցված է քթի գործառույթների խանգարման և շնչառական խնդիրների հետ:
Ինչպե՞ս ախտորոշել:
Ախտորոշումը կատարվում է հիվանդի գանգատների, անամնեզի, ռինոսկոպիայի, քթի հարակից ծոցերի ռենտգենագրաֆիայի և համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքների հիման վրա: Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև քթի խոռոչի ֆիբրոսկոպիա:
Բուժման ի՞նչ մոտեցումներ կան:
Քթի միջնապատի դեֆորմացիայի բուժումը՝ վիրահատական է:
Մեր կլինիկայում ընդունված վիրահատական մեթոդն է սեպտոպլաստիկան` ըստ Վոյաչեկի, որը պահպանողական մեթոդ է: Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ: Այս վիրահատության առավելություններն են՝ պերֆորացիաների կանխարգելումը, քթի միջնապատի աճառների ամբողջականության պահպանումը, երեխաների մոտ դրանք իրականացնելու հնարավորությունը:
Անհրաժեշտության դեպքում սեպտոպլաստիկան զուգակցվում է այլ վիրահատություների՝ վազոտոմիայի, մասնակի կոնխոտոմիայի, պոլիպոտոմիաների և հայմորոտոմիաների հետ:
Հետվիրահատական ի՞նչ միջոցառումներ են իրականացվում:
Հիվանդի հետվիրահատական ընթացքը թեթևացնելու, վերքի վերականգնումը լավացնելու, բարդությունները կանխարգելելու համար օգտագործվում են սպունգային տամպոններ, դոիլեր, որոնք հեռացվում են վիրահատությունից հետո 3-րդ օրը:
Հետվիրահատական ընթացքը տևում է 7-10 օր, որի ընթացքում հիվանդը հաճախում է կլինիկա` վիրակապության համար:
Վիրահատությունից հետո կարո՞ղ են բարդություններ կամ կրկնություններ դիտվել:
Սեպտոպլաստիկայից հետո լինում են կրկնություններ: Դա կախված է վիրահատության տեխնիկայից, վիրահատության կատարման գրագիտությունից: Եթե միջնապատը լավ չի ուղղվում, գանգատները պահպանվում են: Բացի այդ, միջնապատի ուղղումից հետո թե՛ հիվանդի հետագա խնամքից, թե՛ հետվիրահատական վերքի լավացումից կախված, լինում են բարդություններ, որոնցից են՝ քթի խոռոչի կպումները (սինեխիաները), երբ միջնապատը կպչում է քթի խոռոչի կողմնային պատին, որն իր հերթին պահպանում է քթային դժվարաշնչությունը: Նման դեպքերում հետագայում կարող է կրկնակի վիրահատության կարիք լինել:
Սեպտոպլաստիկայի բարդություններից է նաև միջնապատի պերֆորացիան, երբեմն հետվիրահատական ընթացքում կարող է արյունահոսություն լինել:
Սեպտոպլաստիկան համարվում է պահպանողական վիրահատություն, երբ աճառն ամբողջությամբ չի հեռացվում, իսկ ավելի ռադիկալ վիրահատության դեպքում կարող է քթի դեֆորմացիա զարգանալ՝ կամ քթի ծայրը կախվել, կամ քթի մեջքն իջնել:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Ծանրալսությունը դատավճիռ չէ. armeniamedicalcenter.am Ծանրալսությունը դատավճիռ չէ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63991_6082016.jpg)
Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...
![](images/calendar.png)
![Աուդիոմետրիա. armeniamedicalcenter.am Աուդիոմետրիա. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63986_3041523.jpg)
Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...
![](images/calendar.png)
![Դատարկ քթի համախտանիշ. armeniamedicalcenter.am Դատարկ քթի համախտանիշ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63937_344337.jpg)
Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...
![](images/calendar.png)
![Լորձ կոկորդում կամ հետքթային հոսքի համախտանիշ. armeniamedicalcenter.am Լորձ կոկորդում կամ հետքթային հոսքի համախտանիշ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63892_6264522.jpg)
Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...
![](images/calendar.png)
![Ցավոտ կոշտացումներ քիթ-ըմպան-ականջի շրջանում. armeniamedicalcenter.am Ցավոտ կոշտացումներ քիթ-ըմպան-ականջի շրջանում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62901_9942939.jpg)
Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...
![](images/calendar.png)
![Քթի լորձաթաղանթի չորություն. armeniamedicalcenter.am Քթի լորձաթաղանթի չորություն. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62769_9377870.jpg)
Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...
![](images/calendar.png)
![Օտար մարմին` քթի մեջ. քիթ-կոկորդ-ականջաբան Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am Օտար մարմին` քթի մեջ. քիթ-կոկորդ-ականջաբան Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62669_5486799.jpg)
Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...
![](images/calendar.png)
![Օտար մարմին` ականջում. Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am Օտար մարմին` ականջում. Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62642_4630107.jpg)
Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...
![](images/calendar.png)
![Թարախային արտադրություն քթից. armeniamedicalcenter.am Թարախային արտադրություն քթից. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62578_736344.jpg)
Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...
![](images/calendar.png)
![Հարբուխ` առատ քթային արտադրությամբ. armeniamedicalcenter.am Հարբուխ` առատ քթային արտադրությամբ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62505_4538986.jpg)
Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...
![](images/calendar.png)
![Թարախային խցաններ կոկորդում. armeniamedicalcenter.am Թարախային խցաններ կոկորդում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62501_5593461.jpg)
Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...
![](images/calendar.png)
![Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62196_4714579.jpg)
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
![](images/calendar.png)
![Սինուսիտներ․ քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյան. armeniamedicalcenter.am Սինուսիտներ․ քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62065_6572901.jpg)
Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում
Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...
![](images/calendar.png)
![Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62011_730286.jpg)
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYR8XUzb' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384